ԹԵՄ /

ՔԱՀԱՆԱՅԱՑ ԴԱՍ

Տ. Հարություն ավագ քահանա Բայադյան
(ավազանի անունը՝ Արթուր)

Ծնվել է 1963թ. հուլիսի 12-ին ՀՀ քաղաք Ալավերդիում:
Մասնակցել է Հաղպատավանքի հոգեւոր դասընթացներին:
1991թ. ձեռնադրվել է սկզբում սարկավագ, ապա ամուսնացյալ քահանա Տ.Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի ձեռամբ:
1991թ. արժանացել է լանջախաչ կրելու պատվին, իսկ 1998թ.՝ ծաղկյա փիլոնի:
1991թ.-ից Կրասնոդարի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգեւոր հովիվն է:
2008թ. շնորհվել է ավագության պատիվ:
Ամուսնացած է, ունի մեկ տղա եւ մեկ աղջիկ:



Տ. Արամ ավագ քահանա Հունանյան
(ավազանի անունը՝ Արամայիս)

Ծնվել է 1964թ. հոկտեմբերի 19-ին, Վարդենիս քաղաքում:
1981-88թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Ավարտելով Ճեմարանը՝ պաշտպանել է «Սյունիքի Սոթք գավառի պատմամշակութային հուշարձանները և եկեղեցիները» թեզը:
1987թ. ձեռնադրվել է սարկավագ, ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:
1988թ. Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Նեսիսյանի ձեռամբ ձեռնադրվել է քահանա եւ ծառայել ք. Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
1992թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով նշանակվել է Հարավային Ռուսաստանի Հայոց թեմ, ք. Պյատիգորսկ: 1992թ.ից Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվն է:
1998թ. ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք, իսկ 2003թ. պարգեւատրվել լանջախաչով եւ արժանացել ավագության պատվի:
2005թ. պաշտպանել է «IV դարի ընդհանուր սրբերի պատմությունը» թեմայով ատենախոսությունը, պատմական և փիլիսոփայական գիտությունների թեկնածու է (Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պյատիգորսկի մասնաճյուղ):
Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ մեկ որդի:





Տեր Մակար ավագ քահանա Տերտերյան
(ավազանի անունը՝ Մարգար)

Ծնվել է 1962թ. մայիսի 12-ին ՀՀ Էջմիածին քաղաքում:
Սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում:
1984թ. ձեռնադրվել է սարկավագ:
1988թ.փետրվարի 14-ին, ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է քահանա:
1988-93թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
1993-97թթ. Հարավային Ռուսաստանի Հայոց թեմ, ք. Նովոռոսիսկի հոգեւոր հովիվ:
1997-99թթ. Հարավային Ռուսաստանի Հայոց թեմ, ք. Վլադիկավկազ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ:
1999-ի հունիսից առ այսօր ծառայում է Կրասնոդարի երկրամասի Արմավիրում, Վերափոխումն Սուրբ Աստվածածնի եկեղեցու հոգեւոր հովիվն է:
Ամուսնացած է, ունի մեկ տղա եւ մեկ աղջիկ:


Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին